Ամռանը, երբ եղանակը տաքանում է ամենահարմար կտորներց մեկը հենց վուշն է։ Այն թեթև է, բնական ու միշտ նորաձև։ Վուշը ոչ միայն կտոր է այլև կենսաոճ՝ ազատության, էլեգանտության։Իր թեթև գործվածքով, ժամանակակից տեսքով ՝ վուշը դարձել է ամառային զգեստապահարանի անփոխարինելի մասը։ Բայց վուշը միայն գեղեցիկ տեսքի մասին չէ։
1․ Թեթև և շնչող
Վուշը պատրաստվում է կտավատի բույսից և ունի բնական շնչող հատկություն։ Այն թույլ է տալիս օդի ազատ հոսք մաշկի և հագուստի միջև՝ օգնելով կարգավորել մարմնի ջերմաստիճանը։ Անկախ նրանից՝ հանգստանում եք ծովափին, թե գնում եք ամառային բրանչի՝ վուշը պահպանում է ձեր զովությունն առանց ոճը զոհելու։
2․ Ժամանակավրեպ ոճ
Մինիմալիստական հագուստից մինչև երեկոյան զգեստներ ու կարված տաբատներ՝ վուշե հագուստն ունի նրբագեղ, բայց ազատ տեսք։ Նեյտրալ երանգները՝ սպիտակ, բեժ, ձիթապտղի, մոխրագույն՝ հեշտությամբ համադրվում են ձեր զգեստապահարանի մյուս կտորների հետ։
3․ Մնայուն և էկոլոգիապես մաքուր
Վուշի ամենամեծ առավելություններից մեկը՝ այն բարի է բնության նկատմամբ։ Կտավատը պահանջում է շատ ավելի քիչ ջուր և քիմիական նյութեր, քան բամբակը։ Բացի այդ, վուշը կենսաքայքայվող է և ամուր՝ ճիշտ խնամքով այն կարող է ծառայել տարիներ շարունակ։
4․ Բնականից ծալքեր
Մի անհանգստացեք մի քանի ծալքերից՝ դա վուշի հմայքի մասն է։ Վուշը ունի թեթևակի ծալքավոր տեսք․ Շատ դիզայներներ դիտավորյալ ընդգծում են դա որպես վուշի առավելություն։
5․ Համապատասխանում է տարբեր առիթների
Վուշե հագուստը կարող եք հեշտությամբ կրել ինչպես առօրյա, այնպես էլ ավելի տոնական առիթների համար։ Օրինակ՝ սպիտակ վուշե վերնաշապիկը զուգակցեք ջինսերի հետ հանգստյան օրերի համար, իսկ վուշե զգեստը՝ զարդերով ու սանդալներով՝ երեկոյան լուքի համար։
6․ Վուշը խնամելը շատ ավելի հեշտ է, քան կարծում եք
Չնայած վուշը համարվում է «խնդրահարույց» կտոր, իրականում այն շատ հեշտ է խնամել։ Լվացեք թույլ ռեժիմով սառը ջրում, չորացրեք կախված կամ հարթ՝ առանց ոլորելու։ Ցանկության դեպքում կարող եք արդուկել՝ հարթ տեսք ստանալու համար։



